News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյանը միշտ եղել է առաջավար, լիդեր, առաջին դեմք։ Այս մասին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի 80-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովի ժամանակ ասել է Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժնի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Չիլինգարյանը։ Նա հիշեցրել է այն պաշտոնները, որոնք Մարտիրոսյանը զբաղեցնում էր 1980-ից սկսած՝ Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ ռեկտոր, ԳԱԱ նախագահ։

Չիլինգարյանի խոսքով՝ Ռադիկ Մարտիրոսյանը նաեւ գիտական դպրոց է հիմնել։ «Որտեղ էլ որ աշխարհում խոսեն քվանտային ուժեղացուցիչների մասին, անպայման հիշում են Հայաստանի մասին, քանի որ քվանտային ուժեղացուցիչները ստեղծվել են այստեղ, իսկ այդ ուղղության հիմնադիրը Ռադիկ Մարտիրոսյանն է»,- ասել է նա։

Գիտության պետական հանձնաժողովի ղեկավար Սամվել Մկտրչյանը իր ելույթում նշեց, որ Ռադիկ Մարտիրոսյանը ԵՊՀ-ն ղեկավարել է ծանր ռազմական ժամանակահատվածում, եւ նրա ղեկավարության շնորհիվ ԲՈՒՀ-ը ոչ միայն չի փլուզվել, այլ նաեւ չի կորցրել երբեմնի հռչակը՝ հասնելով լուրջ հաջողությունների։

ԳԱԱ-ում հանդիսավոր նիստին ներկա էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, գիտնականներ։

Մոսկվայի ռադիոտեխնիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի մասնագետ Բորիս Կուտուզան  NEWS.am-ին պատմել է, որ Ռադիկ Մարտիրոսյանի հետ նրանք սերտորեն համագործակցում էին խորհրդային տարիներին, իսկ մեծ համատեղ նախագիծը արդեն հետխորհրդային շրջանում եղել է Մարտիրոսյանի եւ Ղուլյանի մշակած «ՄԻՐ» ուղեծրային կայանում սարքավորումների տեղավորումը։ «Ցավոք ՄԻՐ կայանը խորտակեցին այն պահին, երբ այնտեղ շատ հետաքրքիր գիտական ուսումնասիրություններ էին սկսվել»,- ասել է նա՝ հավելելով, որ այս պահին համատեղ նախագծեր չկան, սակայն իրենց տեղեկություններ են փոխանակում, եւ հույս կա, որ իրավիճակը կփոխվի մոտ ապագայում, քանի որ կողմերը համագործակցության հարցում շահագրգռված են։

Ինդիանայի նահանգի Նոտր Դամի համալսարանի մասնագետներ Ալեքսեյ Օռլովն ու Վոլֆգանգ Փորոդը NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ առաջին անգամ են մասնակցում Հայաստանում գիտաժողովի, եւ այստեղ են, քանի որ ԱՄՆ-ում շատ հայ գործընկերներ ունեն։

Հիշեցնենք, որ «Միկրոալիքային և ՏՀԾ-այինտեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություն և ֆոտոնիկա» միջազգային գիտաժողովը  նվիրված էր ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի 80-ամյա հոբելյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ