News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլյան պատերազմի բանավոր պայմանավորվածության արդյունքում զինադադարի ռեժիմի անցնելուց հետո Արցախի հանրությունը ԼՂՀ Ազգային Ժողով էր մտցրել մի հայտարարության նախագիծ, որով հնարավորինս կկանխվեր Մարտակերտի շրջանում օրեր շարունակ տեղի ունեցող պատերազմը: Դա արվել է օրենքին համապատասխան, այսինքն, նախագիծն ուղարկվել էր իրեն ընդդիմադիր հռչակած «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին, որը մի քանի օր անց պատասխանեց, որ նախագիծը ներկայացված է պառլամենտի խմբակցությունների քննարկմանը, եւ պետք է հրավիրվի նիստ, որի ընթացքում հայտարարությունը պետք է հրապարակվի:

Սակայն, ինչ-ինչ պատճառներով, Ազգային Ժողովը այդպես էլ նիստ չհրավիրեց, պատճառաբանելով, որ պատգամավորների մի մասը գտնվում է առաջնագծում (չնայած, Արցախում բոլորը գիտեն, որ առաջնագծում առաջին օրվանից մինչ այսօր գտնվում է միայն պատգամավոր Վիտալի Բալասանյանը, իսկ մնացածը կատարում են սուրհանդակների դերը): Հաջորդ պատգամավորը, որի միջոցով նախագիծը պետք է մտներ ԱԺ, դա «Շարժում-88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանն է, որն ընդհանրապես չպատասխանեց, թե ինչ է ձեռնարկել այդ ուղղությամբ:

Առաջարկ արվեց կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանին, որը նաեւ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավարն է, որն էլ իր հերթին պառլամենտում ամենամեծ խմբակցությունն ունի: Կառավարությունից հայտնեցին, որ ԼՂՀ ԱԺ ձայնը ներկա պահին ընդհանրապես ոչ մի դեր չի կարող խաղալ, քանի որ մեր պատգամավորների ձայները ընդհանուր առմամբ լուրջ չեն ընդունվում…

Հասարակությանը այլ ելք չի մնում, քան դիմել լրատվամիջոցներին ու հրապարակել այդ հայտարարության նախագիծը: Քանի որ հասարակության մի մասը այժմ առաջնագծում է, մեզ իրավունք ենք վերապահում խոսել նրա անունից:

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՔԱՐԱՄՅԱՆ

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությունը. Նախագիծ

Ապրիլի 2-5 Ադրբեջանը նոր ագրեսիա է նախաձեռնել Արցախի Հարապետության դեմ, որի հետեւանքով խախտվել է մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված պետական սահմանը, եւ տուժել են ինչպես կանոնավոր բանակի զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ: Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են միջազգային նորմերով պատերազմ վարելու բազմաթիվ դրույթներ, ինչի հետեւանքով Թալիշ գյուղի երեք բնակչի դիակները վանդալիզմի են ենթարկվել: Խոշտանգումների եւ անարգանքի են ենթարկվել նաեւ մեր բանակի գերի ընկած զինծառայողները, ինչի մասին ասված է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի տասնութ էջանոց զեկույցում:

Ադրբեջանի կողմից իրականացված նոր ագրեսիան եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը երբեք միայնակ չի դիմում պատերազմի, մինչեւ չի ունենում համապատասխան «հրահանգներ» եւ «թույլտվություն», ընդ որում՝ տարբեր ատյաններից կամ երկրներից:

Տարիներ շարունակ մենք ականատեսն ենք եղել եւ այսօր էլ ականատեսն ենք, որ Ադրբեջանը սրում է իրավիճակը սահմանագծում տարբեր հանդիպումների, համաժողովների, նիստերի նախօրեին եւ երբեք չի թաքցրել, որ դա իր այսպես կոչված «ռազմական դիվանագիտությունն» է:

Ինչպես հայտնի է, 2016 թ. հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն մերժեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Վալտերի կողմից պատրաստված «Բռնությունների մակարդակի աճ՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» բանաձեւը, որի համաձայն, հայկական ուժերը պետք է դուրս գան  իրենց հսկողության տակ գտնվող տարածքներից:

Նույն օրը Վեհաժողովն ընդունեց մեկ այլ՝ «Ադրբեջանի միջսահմանային  բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձեւը, որը ներկայացրել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչը: Համաձայն բանաձեւի, հայկական ուժերը արգելափակել են ադրբեջանցիների մուտքը դեպի Արցախի Հանրապետության Սարսանգի ջրամբարը:

Ըստ Վեհաժողովի ընդունած բանաձեւի երրորդ կետի, Վեհաժողովը համարում է, որ կանխամտածված արհեստական էկոլոգիական ճգնաժամի ստեղծումը պետք է դիտարկել որպես «ագրեսիա շրջակա միջավայրի միջոցով» (environmental aggression) եւ ընկալվում է որպես մեկ երկրի թշնամական ակտ մյուսի նկատմամբ, որի նպատակն է ստեղծել բնապահպանական աղետի գոտի եւ անհնար դարձնել բնակչության բնականոն կյանքը:

Բանաձի չորրորդ կետով «Վեհաժողովը ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ հարակից այլ տարածքների օկուպացիան նմանատիպ մարդասիրական եւ բնապահպանական խնդիրներ է ստեղծում  Դաշտային Ղարաբաղի տափաստաններում ապրող Ադրբեջանի քաղաքացիների համար»:

Բանաձեւի յոթերորդ կետով «Վեհաժողովը խստորեն դատապարտում է Հայաստանի եւ հայկական իշխանությունների խորհրդարանական պատվիրակության համագործակցության բացակայությունը այս զեկույցի նախապատրաստման գործընթացում»:

Նշենք նաեւ, որ ընդունված հակահայկական բանաձեւին ողջ կամ գրեթե ողջ կազմով կողմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Սերբիան։ Ողջ կազմով դեմ են քվեարկել Հայաստանը, Շվեդիան, Շվեյցարիան։ Քվեները կիսվել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի պատգամավորների մոտ։

Քվեարկության արդյունքում 98 կողմ, 71 դեմ ու 40 ձեռնպահ հարաբերակցությամբ հակահայկական բանաձեւը ընդունվել է։

Հաշվի առնելով վերը նշվածը, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը հայտարարում է.

– Արցախի իշխանությունները բազմաթիվ անգամ են առաջարկել Ադրբեջանին՝ բանակցել դեմ առ դեմ բանաձեւում նշված Սարսանգի ջրամբարի ջրի օգտագործման շուրջ, սակայն մեր հարեւան երկիրը կտրականապես հրաժարվում է որեւէ բանակցություններ վարել Արցախի Հանրապետության հետ: Բացի այդ, Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը տարիներ շարունակ հանգիստ օգտվում է ջրամբարի ջրից, եւ հայկական ուժերը երբեւիցե չեն խոչընդոտել խաղաղ բնակչության բնականոն կյանքին: Այդ իսկ պատճառով ԵԽԽՎ մեղադրանքը՝ հայկական կողմից արհեստական էկոլոգիական ճգնաժամի ստեղծման մեջ, համարում ենք անհիմն եւ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիայի հնարավոր աջակցություն պարունակող:

Ինչ վերաբերվում է Հայաստանի եւ հայկական իշխանությունների խորհրդարանական պատվիրակության համագործակցության բացակայությանը այս զեկույցի նախապատրաստման գործընթացում, ապա մենք հայտարարում ենք, որ այս կետը ի հայտ է բերում այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ն կիրառում է երկակի ստանդարտներ: Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի Հնարապետության տարածքում, իսկ Արցախի Հանրապետությունը ԵԽԽՎ-ում չունի խորհրդարանական պատվիրակություն, որը պետք է համագործակցի նման զեկույցների նախապատրաստման գործընթացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ