News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վատ չէր լինի, եթե բանակից տարկետման իրավունքի մասին օրենքը շարունակեր գործել ուսանողների համար, ու տաղանդավոր երիտասարդները կարողանային զբաղվել գիտությամբ, առավել եւս որ մեր երկրի ուժեղացման համար՝ այդ թվում պաշտպանության ոլորտում, զարգացած գիտություն է պետք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Ազգային ակադեմիայի քարտուղար, հասարակական գիտությունների ակադեմիկոս Յուրի Սուվարյանը՝ մեկնաբանելով ուսանողների տարկետման իրավունքը վերացնելու մասին քննարկումները:

Բայց, նկատեց նա, հիմա ցավոք տարկետման հնարավորությունը շատ դեպքերում բացասական երեւույթների պատճառ է դառնում ու ասպիրանտուրայում հայտնվում են ոչ այն մարդիկ, որոնք պետք է այնտեղ լինեն:

«Մի ամբողջ տեխնոլոգիա է մշակված՝ առաջին կուրսից սկսած ուսանողներին գերազանցիկ են դարձնում ու այդպես տանում մինչեւ վերջ: Երբեմն պարզապես անհավանական շեղումներ են լինում: Արագացված կարգով կասկածելի որակի դիսերտացիաներ են պաշտպանում, որպեսզի օգտվեն այդ արտոնությունից»,- ասում է նա՝ հավելելով, որ պետք է գտնել ճիշտ լուծում: Նրա խոսքով, պետք է գտնվի մի մոդել, որը թույլ կտա տաղանդավոր երիտասարդներին զբաղվել գիտությամբ, բայցեւայնպես կբացառի կոռուպցիան: «Մանավանդ գիտությա՛ն մեջ կոռուպցիան կարող է անուղղելի վնաս հասցնել»,- նկատեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ