News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռումինիայում հավատարիմ շունը 5 տարի նստած է մահացած տիրոջ տան առջեւ, գրում է Daily Mail-ը։

Մալու Մարեի բնակիչների խոսքով՝ շունը 2011-ից հետո միշտ մնում է նույն վայրում՝ պաշտպանելով տունը եւ չի հեռանում՝ անկախ տարվա եղանակից։ Կենդանուն կերակրում են գյուղացիները, բայց նրա ոչ մեկին թույլ չի տալիս մտնել տիրոջ տունը։

Սկզբում շան մասին գրել էին տեղական լրատվամիջոցները, իսկ հետո ռումինական Հատիկոյի մասին պատմությունը նվաճել էր ամբողջ երկիրը։

Քաղաքապետ Ալեքսանդրու Դիկուն նշել է, որ շունը ագրեսիվ չէ։ «Շունն իր տիրոջն է սպասում։ Նա տխուր է երեւում»,- պատմել է Դիկուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ