News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ցամաքային ուժերը ռոտացիայի հիման վրա, թվով   260 զինվորական, այս շաբաթ ծառայության են անցել Լիտվայում, հայտնում է Լիտվայի Պաշտպանության նախարարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

«ԱՄՆ-ի նոր ռոտացիոն հերթափոխը, մոտ 260 զինվորական, տեղակայված է Ռուկլայի «Երկաթյա գայլ» մեխանիզացված, հետեւակ գումարտակում, հայտնում է Լիտվայի պաշտպանական գերատեսչությունը: 

Սա ԱՄՆ-ի ռոտացիոն ուժերի թվով արդեն տասներորդ զորակազմն է, հավելում են պաշտպանության նախարարությունից: 

Բալթիայի երկրներում եւ Լեհաստանում ԱՄՆ-ի ցամաքային ուժերը  2014-ի գարունից ռոտացիա են իրականացնում` կատարելով ԱՄՆ-ի ցամաքային ուժերի «Ատլանտյան վճռականություն» (Operation Atantic Resolve) գործողությունը:  ԱՄՆ-ի զորքը ներառված է Ռուկլայում  «Երկաթյա գայլ» հետեւակային մեխանիզացված գումարտակի կազմում:   Այստեղ է նաեւ ռազմական տեխնիկան` Stryker զրահակիրները, զրահապատ ամենագնացները եւ բեռնատարները: Բացի այդ, Լիտվայի ուսումնավարժանքներին մասնակցել են ռազմական ստորաբաժանումներ Բելգիայից, Դանիայից, Լյուքսեմբուրգից, Հունգարիայից եւ Գերմանիայից:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ