News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից վիրավորված, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենրտոնում բուժումը շարունակող 14 եւ 15 տարեկան պատանիներին այսօր կատարվել են կրկնակի պլաստիկ-վերականգնողական վիրահատություններ:

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե տղաների հիմնական վերքերը փակվել են տեղային հյուսվածքների միջոցով: Կատարվել են երկրորդային կորեկցիաներմաշկային տրանսպլանտանտներով` մեկի ձախ նախաբզկի վրա, մյուսի աջ սրունքի հետին մակերեսի: Դեռահասների առողջական վիճակը կայուն է, համապատասխանում է կրած վիրահատության տեւողության ծանրությանը: Բուժումն ընթանում է նորմալ, հավանական է, որ պատանիները վաղը տեղափոխվեն հիվանդասենյակ:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է պայթյունից տուժած 3 քաղաքացի` 2-ը քիթ-կոկորդ-ականջաբանության, 1-ը նյարդավիրաբուժական բաժանմունքներում: Նրանց վիճակը բժիշկները գնահատում են բավարար, բուժումը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի գործի վարույթը կարճվել է. հարուցվել է այլ քրեական գործ
Նախաքննության ընթացքում բացահայտվել է այլ հանցագործության դեպ...
Մեկ տարի առաջ Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած «Թումոյի» սանը օգնության կարիք ունի (Ֆոտո)
Կատարելով անհրաժեշտ հետազոտությունները, կասկածը հաստատվել է: Տղան հիվանդանոցում, գործողություններ կատարելիս, ձեռք էր բերել այդ ճակատագրական հիվանդությունը...
Ավտոբուսի պայթյունից տուժած Էդգարը կրկին վիրահատության կենթարկվի
14-ամյա Էդգար Գասպարյանը կրկին վիրահատության կենթարկվի...
Ավտոբուսի պայթյունից տուժած Ռոլանդն ու Էդգարն ականջի վիրահատության են ենթարկվել
«Ականջները վնասվել էին երեխաների, լսողության խնդիրներ ունեին…»
Ավտոբուսի պայթյունից տուժած հղի կինը շուտով կվերադառնա աշխատանքի
«Արդեն լիովին ապաքինվել եմ, սակայն ապահովության համար մեկ ամիս է` բժշկի հսկողության տակ եմ»…
Երեւանում պայթած ավտոբուսի վարորդը վերադարձել է նույն աշխատանքին
Օգնությամբ գնացի ստուգումներ անցա…
Ամենաշատ