News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 30
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մայիսի 3-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Մայիսի 3-ին` ժ.20.50-ին, «Գյումրի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1967թ. ծնված Աշոտ Էլոյանը՝ «որովայնի աջ առաջակողմնային պատի ծակած-կտրած վերք, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ, եւ 1966 թ. ծնված Արթուր Չախոյանը՝ «որովայնի առաջին պատի ծակած-կտրած վերք թափանցող» ախտորոշմամբ։ Վերջինս ժամը 22.00-ի սահմաններում բժշկական կենտրոնում մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, մշակվել քննչական պլան եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ Ա.Էլոյանին եւ Ա.Չախոյանին դանակի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքները պատճառվել են Գյումրիի Շիրակացի փողոցի 36 շենքի բակում գտնվող ավտոտնակի մոտ։

Պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։ Վերջինիս մասնակցությամբ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ