News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը արշավ է սկսում մամուլի ազատությունը ճնշող 12 համաշխարհային առաջնորդների դեմ։ Այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

«Հիանալի տարի գրաքննության համար» նոր ծրագրի թիրախում են հայտնվել Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մամուլի ազատության վերջին վարկանիշում այս երկու պետությունները 180 երկրների ցուցակում զբաղեցրել էին 151-դ եւ 163-րդ հորիզոնականները։ Արշավի մյուս «մասնակիցներն» են Եգիպտոսի ղեկավար Աբդել ֆաթահ աս Սիսին, Էրիթրեայի ղեկավար Իսայաս Աֆեւորկին, Թաիլանդի առաջնորդ Փրայութ Չան Օչան, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստան ղեկավար Սի Ձինպինն ու Բուրունդիի առաջնորդ Պիեռ Նկուրունզիզան։

«Բուրունդիում նռնակներ են նետում ռադիոկայանների եւ խմբագրությունների վրա, Թուրքիայում լրագրողներին ազատում են աշխատանքից թվիթների համար, Սաուդյան Արաբիայում բանտերն են նետում եւ ծեծում բլոգերին։ Սրանք միայն մի քանի օրինակներ են, թե ինչպես են իրենց պահում մամուլի այս թշնամի երկրները։

Ադրբեջանական բանտերում 7 լրագրող կա, եւ ոչ մի ազատ հեռուստաընկերություն։ Որոշ լրագրողների վտարել են երկրից, մյուսների դեմ հարձակումներ են իրականացնում, ընդ որում, ոչ միայն նրանց, այլ նաեւ նրանց ընտանիքների վրա։

Թուրքիայում նախագահին վիրավորելու համար ավելի քան հազար գործ է բացվել։ Կալանքի տակ են ավելի քան 100 լրագրող։ Թերթերից մեկում («Zaman») խուզարկումներ են անցել։ Որոշ օտրարեկրյա լրագրողներին արգելել են մտնել Թուրքիա»,- ասված է «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ