News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բիշքեկում «Եվրասիական տնտեսական միության  թվային տարածքի ձեւավորում» կլոր սեղանի մասնակիցները, որին նախագահել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի եւ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կոլեգիայի անդամ  (նախարար) Կարինե Մինասյանը եւ Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի եւ հաղորդակցության փոխնախարար Էռնիս Մամիրկանովը, քննարկել են Ղրղզստանի Հանրապետությունում տեղեկատվական հասարակության զարգացման, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) թվային տարածքի ձեւավորման այժմեական հարցեր:  

ԵՏՀ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ միջոցառմանը մասնակցել են Ղրղզստանի Հանրապետության իշխանական մարմինների, գործարար հանրության, համալսարանների ներկայացուցիչներ:    

Ղրղզական կողմի ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվելիք բարձր տեխնոլոգիական ծրագրեր եւ նախագծեր, այդ թվում` ակտիվ աշխատանք են ցուցադրել հանրապետությունում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման պայմանների ստեղծման ուղղությամբ: 

Մասնավորապես ներկայացվել են.

- բարձր տեխնոլոգիաների պարկի զարգացման հաջող մոդել, որը կառուցված է արտատարածքային սկզբունքով,  

- տարանցիկ հաղորդակցական ներուժի, անդրսահմանային վստահության տարածքի մեծացման եւ հանրապետությունում հզոր հաշվիչ կենտրոնի ստեղծման նախագծեր: 

ԵԱՏՄ թվային տարածքի ձեւավորման առաջարկների մշակման աշխատանքային խմբի ստեղծման կապակցությամբ կլոր սեղանի մասնակիցները քննարկել են  թվային տարածքի ձեւավորման, ինտեգրացիոն գործընթացները միության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուրվագծում արդիականացնելու հեռանկարները: 

Նիստի ընթացքում բարձրացվել են Եվրասիական տնտեսական միության եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համադրման հարցեր` թվային ձեւափոխման համատեքստում, ինչպես նաեւ քննարկվել է գյուղատնտեսական թվային ձեւափոխման նախագծերի թողարկման հնարավորությունը: 

Նիստի ավարտին ԵՏՀ նախարար Կարինե Մինասյանը նշել է, որ եկել է ժամանակը  տեղեկատվական հասարակության զարգացման եւ հաղորդակցական ենթակառուցվածքների ձեւավորման օրակարգից անցնելու կառավարման ավանդական գործընթացների թվային ձեւափոխման օրակարգի: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ