News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նոբելյան մրցանակ ստացած թուրք հայտնի գրող Օրհան Փամուքը եվրոպական երկրներին կոչ է արել ավելի խիստ վերաբերվել Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներին։

Ինչպես տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը, հոլանդական հեռուստալիքներից մեկի եթերում Օրահ Փամուքն ասել է, թե վախենում է Թուրքիայում իր աշխարհիկ ընկերների համար։  Փամուքը շեշտել է, թե Թուրքիայում մամուլի ազատությանն ուղղված ճնշումներն անհանգստացնող են։

«Մասնավորապես կառավարությանը քննադատող լրագրողները խուճապի մեջ են։ Նրանց հեռացնում են աշխատանքից, սպառնում ու փակում թերթերը։ Վերջին տարիներին իսլամական կառավարությունը կորցնում է ժողովրդավար դեմքը՝ վերածվելով ավտորիտար ռեժիմի»,-ասել է Օրհան Փամուքը։

Թուրք հայտնի գրողը ասել է, թե ինքը վախենում է Թուրքիայում ապրող իր աշխարհիկ, եվրոպական արժեքներ կրող ընկերների համար՝ շեշտելով, որ եվրոպական երկրները պետք է խիստ վերաբերվեն Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ