Sony-ն հատուկ ոսպնյակ է արտոնագրել, որը կկարողանա տեսագրել եւ լուսանկարներ անել, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Cnet-ին:
Ընկերությունը օգտվողի աչքի կանխամտածված թարթումով կառավարվող կոնտակտային ոսպնյակի արտոնագիր է ստացել: Ոսպնյակը կկարողանա նաեւ տեսագրել: Սարքի մեջ հատուկ տվիչ է ներկառուցված, որը կորոշի` թույլատրված, թե անթույլատրելի է աչքով արել մարդը:
Լուսանկարման եւ ֆայլերը պահպանելու համար պատասխանատու կլինի մի հատուկ շերտ, որը կտարածվի ծիածանաթաղանթի շուրջ: Կրելի սարքը կսնուցվի ակնախնձորի շարժումներից: Տեղեկության փոխանցումը կապահովի անթել կապի մոդուլը: