News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանկֆուրտ քաղաքում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 49-րդ ամենամյա նիստին մասնակցելու նպատակով: Նիստի շրջանակում ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի տնտեսության զարգացման ներկայիս իրավիճակը, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը եւ ակնկալվող արդյունքները:

Այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեիկո Մակաոյի հետ: Կողմերը գոհունակությամբ են խոսել Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքի մասին եւ քննարկել հետագա համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ