News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդները 9 տարեկանից երեխաներին կսկսեն ավելացնել ահաբեկչական ցուցակներում: Այս մասին հայտարարել է երկրի Ընդհանուր հետախուզության եւ անվգտանգության ծառայությունը:

Կազմակերպության տվյալներով, ԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ծնողների հետ բնակվող երեխաները 9 տարեկանից արդեն մարզվում են խմբավորման ճամբարներում:

«Նրանց սովորեցնում են կրակել, սառը զենք կիրառել եւ սպանել: Այդ տարիքում էլ նրանք հավատարմության երդում են տալիս ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին: Աղջիկներն էլ այդ տարիքից չադրա են կրում եւ սովորում, թե ինչպես պետք է իրենց ապագա ամուսնուն օգնեն զինված պայքարում»,- նշել են Նիդեռլանդների հետախուզական ծառայությունում:

Ըստ ՏԱՍՍ-ի, մասնագետները կարծում են, որ սա բավարար է այդպիսի երեխաներին վտանգավոր համարելու համար, եթե նրանք ընտանիքների հետ Նիդեռլանդներ վերադառնան: Հետախուզական ծառայությունն այդ երեխաներին հատուկ համարներով կներառի ահաբեկչական ցուցակներում: Այդ տեղեկությունը հասանելի կլինի նաեւ եվրոպական այլ երկրների անվտանգության ծառայություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ