News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Լիանա Գենջոյանը բողոքում է, որ էլեկտրաէներգիայի հաշվիչի ցուցմունքը գերազանցել է սպառած էլեկտրաէներգիայի քանակը:

«Երեւանում եմ փետրվարի կեսից: 13-ից մինչեւ 29-ը՝ ընդամենը 16 օրում ծախսել եմ 624 կվ՝ 30 հազար դրամին համարժեք: Ու դա այն դեպքում, երբ ես միայն բջջային հեռախոս եմ միացնում լիցքավորման ու համակարգիչս: Ոչ լվացքի մեքենա եմ միացնում, ոչ արդուկ եմ անում, ոչ հեռուստացույց եմ միացնում, ու օրվա մեծ մասն էլ տանը չեմ լինում, աբսուրդ է: Մեր շենքի կողքին խանութ կա, որտեղ 3 սառնարան է աշխատում, առավոտյան 8-ից մինչեւ երեկոյան խանութը բաց է, ու 400 կվ հոսանք է սպառում»,- պատմեց NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին:

Լիանա Գենջոյանը պատմեց, որ երկար տարիներ Հայաստանում չի ապրել, այդ պատճառով սկզբում մտածել է՝ 624 կվ-ը վերաբերում է փետրվարին եւ մարտին սպառած էլեկտրաէներգիային, ապա, երբ տեսուչին է հանդիպել, իմացել է, որ նույնքան էլ կազմում է մարտին սպառած էլեկտրաէներգիան:

«Ասեցի՝ չեմ վճարելու, եկան, հոսանքս անջատեցին: Գնացի իրենց պետի մոտ, ասում ա՝  գնա հարեւանիդ հետ հարցերդ լուծի: Բայց հենց իրենք են, որ պետք է լուծեն խնդիրը»,- ասաց նա՝ նշելով, որ նախորդ օրը նկատել է, որ իր հաշվիչը տեղաշարժված է:

Լիանան նշեց, որ  Ջրվեժի Մայակ թաղամասի իրենց շենքի բնակիչներից մի քանիսը նույնպես միանում են իր բողոքին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ