News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում պատերազմը ցույց տվեց. Ադրբեջանը պետություն է, որն իրեն ԻԼԻՊ-ի նման է պահում: Արդեն հաստատվել է հակամարտության գոտում խալիֆայության նախկին զինյալների ներկայությունը: Իսկ դա ապացուցում է, որ բռնապետ Ալիեւի կողմից կառավարվող պետությունն Իսլամական պետության ահաբեկիչների իսկական հովանավորն է: Այս մասին գրում է իտալական Sponda Sud պարբերականը:

Հոդվածում, մասնավորապես, նշված է.

«Գոյություն չունեն սկզբունքներ, որոնց կարելի է հետեւել պատերազմում սպանությունների ժամանակ, բայց կան պատերազմական չգրված կանոններ. զինվորները կռվում են այլ զինվորների դեմ՝ նրանց հանդեպ հարգանք տածելով, չծաղրելով նրանց մարմինները եւ, առավել եւս, կրակ չեն բացում խաղաղ բնակիչերի ուղղությամբ:

Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հետեւում միջազգային արժեքներին եւ չի հարգում դրանք: Ի՞նչ է անում Եվրոպան: Եվրոպան քաղաքակրթության խորհրդանիշ է, որը միշտ պայքարել է ահաբեկչության դեմ, բայց ոչինչ չի անում: Միաժամանակ, երբ հայերը հողին էին հանձնում իրենց զինվորներին, Միջազգային հումանիտար VII համաժողովում, որը, ճակատագրի քմահաճույքով անցկացվում էր Բաքվում, ՄԱԿ-ը խոսում էր քաղաքացիական հասարակությունների միության մասին:

Պարզ է, որ ոչ մի կախ չի կարող լինել քաղաքակրթության եւ գլխատված զինվորի միջեւ: Իսկ Ալիեւն այդ ամենից հետո նույնիսկ պարգեւատրեց զինվորին, որն արել էր դա՝ իր բանակին ցույց տալով, որ դա դեպի պարգեւ տանող ուղին է:

Բաքվում առաջին անգամ չէ, որ մարդասպանի են պարգեւատրում: Հիշողության մեջ վեր է հառնում Ռամիլ Սաֆարովը: Ադրբեջանում այդ անունը կապված է հերոսության եւ փառքի հետ: Իսկ Սաֆարովը կացնահարել է քնած հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին:

Ադրբեջանը սատարում է ահաբեկչությունը: Դա վտանգավոր է ոչ միայն Հայաստանի կամ նրա Սփյուռքի, այլեւ ամբողջ Եվրոպայի համար: Հարկավոր է կանգնեցնել ահաբեկչությանը Բաքվի աջակցությունը: Մարդասիրությունը միայն բառ չէ: Դա միայն միջազգային համաժողովների թեմա չէ: Դա ամենից առաջ աջակցություն է երկրներին, որոնք պայքարում են ազատության համար եւ մերժում են բռնությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ