News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 30
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկում կալանավորին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, գտնվելով կարանտինային խցում, ապրիլի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ապրիլի 19-ին՝ ժամը 21:30-ի, ինչպես նաեւ ապրիլի 24-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, կուլ է տվել ասեղ, երկաթի եւ ապակու կտորներ, ապա այդ մասին հայտնել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին՝ ասելով, որ նշված երեք դեպքերում էլ ցանկացել է ինքնասպանություն գործել։ Կալանավորն իր գործողությունները պատճառաբանել է քրեակատարողական հիմնարկի որոշ աշխատակիցների վարքագծով՝ նրանց մեղադրելով իր հասցեին արատավոր լուրեր տարածելու, ինչպես նաեւ իր արժանապատվությունը նվաստացնելու մեջ:

Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում մայիսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
Ամենաշատ