News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսական բնական գազի մատակարարումների հարավային ուղղությունը հաշվից դուրս չէ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով, «Հարավային հոսք»-ը փակեց Եվրահանձնաժողովը՝ ճնշում գործադրելով ԵՄ անդամ Բուլղարիայի վրա: Լավրովը հիշեցրել է, որ 2016 թվականի փետրվարին «Գազպրոմ»-ն իտալական Edison-ի եւ հունական DEPA-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ռուսաստանից Սեւ ծովի հատակով երրորդ երկրի միջոցով դեպի Հունաստան, իսկ այնտեղից՝ Իտալիա գազի մատակարարումների մասին:

«Հասկանալի է, որ երրորդ կողմ պետք է լինի, քանի որ Հունաստանը դեպի Սեւ ծով ելք չունի: Եթե մեր գործընկերները հաստատեն իրենց հետաքրքրվածությունը եւ նախաձեռնությունը գործնական ուրվագծեր ստանա, «Գազպրոմ»-ը պատրաստ է աշխատել այստեղ: Իհարկե, մենք վստահ ենք, որ «Հյուսիսային հոսք 2»-ը նույնպես կբարձրացնի Եվրոպայի էներգետիկ ապահովությունն ու անվտանգությունը: Նախագիծը զուտ կոմերցիոն է, որը միավորում է մի շարք արեւմտյան ընկերությունների»,- նշել է Լավրովը:

Նա հավելել է, որ հարավային ուղղությամբ ենթադրվում է Հունաստանի եւ Իտալիայի միջեւ արտաքին միջնորդի ներգրավել, որը նույնպես արդեն ներառված է Եվրահանձնաժողովի ազգային շաերի նախագծերի ցանկում:

«Այնպես որ՝ այստեղ նույնպես դժվար կլինի մանեւրել, եթե հարավային ուղղության հետ կապված տարբերակը գործնական ուրվագիծ ստանա»,- ամփոփել է Սերգեյ Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ