News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտի փողոցներում բազմաթիվ օտարերկրացի զբոսաշրջիկների կարելի է տեսնել, նույնիսկ այս օրերին։ Ճապոնացի Թագիշի Սգիմոտոյին Արցախում ամենաշատը դուր են եկել մարդիկ, որոնք բարի են եւ սիրալիր իր նկատմամբ:

«Մինչեւ Հայաստան գալս եղել եմ Ադրբեջանում եւ Վրաստանում: Այնտեղ մարդիկ սառն են, իսկ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում մարդիկ շատ սիրալիր են: Ձեզ մոտ ապահով է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Թագիշին:

Ճապոնացին Արցախ է եկել մայիսի 4-ին վաղ առավոտյան` երթուղային տաքսիով, այցելել է Շուշի եւ Գանձասար, ապա Ստեփանակերտ:

«Ընկերներս նախկինում եղել են Լեռնային Ղարաբաղում ու ինձ պատմել էին: Իհարկե իրենք նաեւ Ակնա էին գնացել,  բայց ես ընդամենը մեկ օր ունեմ եւ չեմ հասցնի շատ տեղեր այցելել»,- նշում է ճապոնացի տուրիստը:

Թեեւ Թագիշին լսել էր, որ իրավիճակն այստեղ լարված է, որոշել էր անձամբ գալ եւ տեսնել այն երկիրը, որի համար «Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմում են»:

Թագիշի Սգիմոտոն մայիսի 5-ին վաղ առավոտյան վերադառնալու է կրկին Երեւան եւ օրեր անց մեկնելու է Թբիլիսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ