News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում մայիսի 4-ին Սամարայի մարզում ոստիկանի ընտանիքի սպանության մեղադրանք է առաջադրվել երեք ադրբեջանցիների: Այս մասին հաղորդել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Նրա խոսքով, երեք կասկածյալների՝ Իսլամ Բաբաեւին, Օրհան Զոհրաբովին եւ Ռոման Ֆատալեւին երկու եւ ավելի անձի սպանության, անչափահասի դեմ մահափորձի մեղադրանք է առաջադրվել:

Քննչական կոմիտե բերման է ենթարկվել նաեւ Մահմադալի Ահմադովը, որին մայիսի 4-ին ձերբակալել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Ռուսաստանի սահմանը հատելու փորձի ժամանակ:

Ինտերֆաքսը հիշեցնում է, որ Սազրանի շրջանի ոստիկանության նախկին ղեկավար Անդրեյ Գոշտայի եւ նրա ընտանիքի հետ հաշվեհարդար են տեսել ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը, Անդրեյ Գոշտայի ծնողների՝ Իվակեւկա գյուղի տանը: Առավոտյան զոհվածի եղբայրը հարազատներին գտել է արնաշաղախ անկողիններում:

Հարձակման զոհերը մահացել են գանգուղեղային վնասվածքներից: Ողջ է մնացել միայն Գոշտայի փոքրիկ զարմուհի Սոֆիան: Նա կոմայի մեջ է: Բժիշկները զերծ են մնում կանխատեսումներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ