News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Հալեպում հրադադարի հաստատման մասին համաձայնագիր են կնքել, որն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով կեսգիշերից: Reuters-ի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է տեղեկությունը:

Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոների խոսքով, Սիրիայում բռնության թուլացման ջանքերի եւ ռազմական գործողությունների դադարեցումը հաստատելու շրջանակում բանակցություններն ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն ավարտել են մայիսի 3-ի ուշ երեկոյան: Այդ ջանքերը տարածվելու են նաեւ Հալեպի նահանգում՝ ներառյալ Հալեպ քաղաքն ու մերձակա շրջանները:

Ըստ Gazeta-ի, Թոները նաեւ նշել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նպատակները նույնն են եւ ներառում են ամբողջ Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ