ԱՄՆ Արեւելյան եւ Արեւմտյան շրջանների ՀՅԴ Կենտրոնական Կոմիտեների ներկայացուցիչներ Հայկ Օշականը եւ Տարոն Տեր-Խաչատուրյանը, Հայ Դատի Կենտրոնական Հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համբարյանի եւ առավարության կապերի հետ բաժնի տնօրեն Քէյթ Նահապետյանի հետ, հանդիպել են Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ։
Armenian Weekly-ի փոխանցմամբ, վերջին շաբաթներին Արցախում տեղի ունեցող ընդհարումների ծանր լույսի ներքո պատվիրակությունը համանախագահ Ուորլիքին հայտնել են մտահոգությունները, որ Ադրբեջանի դեմ հետախուզություն իրականացվի՝ հիմնվելով ամերիկյան ռազմական օժանդակություններին անռչվող «Լիհիի օրենքի» վրա։ Հավաստի աղբյուրների փոխանցմամբ, Ադրբեջանի բանակը մարդու իրավունքների միջազգային օրենսդրության խախտումներ է իրականացրել, իսկ պաշտպանության նախարարը սպառնացել է ռմբակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:
Նաեւ, պատվիրակութիւնը շեշտեց, թե հայ-ադրբեջանական սահմանին վրա զինադադարի պահպանման մասին կոնգրեսականներ Էդ Ռոյսի եւ Էլիոթ Էնգելի հետեւողական հսկման առաջարկները պէտք է կիրարկվեն: