News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ պետական մարմինները Հայաստանից խեցգետնի արտահանման թույլտվություն են տալիս միայն գեներալ Հայկազ Բաղմանյանին պատկանող ընկերություններին, եւ Սեւանա լճի ափամերձ գյուղերում դրա դեմ բողքի լուրջ ալիք է հասուանանում:

«ՉԻ» - Պետական կառույցներն, իհարկե, ճիշտ են վարվում: Ու հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, թե գեներալ Հայկազ Բաղմանյանն անձնական բիզնեսն է զարգացնում: Նա կարեւորագույն ռազմավարական խնդիր է լուծում: Չէ՞ որ խեցգետինն արտահանվում է հիմնականում դեպի Ռուսաստան, ու ռուս զինվորականները հաճույքով վայելում են դա գարեջրի հետ: Ու եթե հանկարծ Ադրբեջանի որեւէ ցնդած ղեկավար հայտարարի, թե ոտները լվանալու է Սեւանա լճում, ռուս զինվորականները կասեն՝ «չհասկացանք, էդ ո՞ւմ զակուսկին ես փչացնում», եւ անհապաղ կկատարեն իրենց դաշնակցային պարտավորությունները:

Մնում է, որ մյուս գեներալներն էլ մենաշնորհներ հաստատեն կոնյակի ու բաստուրմա-սուջուխի արտահանման ոլորտներում, եւ Հայաստանի արտաքին անվտանգության հարցերով կարելի է այլեւս չմտահոգվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ