News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարցման մասնակիցների մոտավորապես մեկ երրորդը՝ 37 տոկոսը,շաբաթական առնվազն մեկ անգամ մոռանում է կայքի կամ ցանցային ծառայության իր գաղտնաբառը, հայտնում է BuzzFeed պորտալը՝ վկայակոչելով ամերիկյան Intel Security ընկերության սոցհարցման տվյալները:

Ըստ հարցման՝ ինտերնետի օգտատերերի մեծ մասն իր գաղտնաբառերը կանոնակարգելու համար հատուկ ծրագրերից չի օգտվում: Եվ նրանք ստիպված են լինում լրացնել ինտերնետի «լոգինների» 27 տարբեր տողեր: Իսկ թե քանի գաղտնաաբառ են նրանք ստիպված հիշել ՝ չեն նշում:

Հետազոտությունը ցույց է տալիս, որ գաղտնաբառերն ու լոգինները հիշելու անհրաժեշտությունը նյարդայնացնում է օգտատերերից շատերին: Նրանց 20 տոկոսը կհրաժարվեր դիտել ESPN մարզական ալիքը,որպեսզի մեկընդմիշտ ազատվեր այդ պարտականությունից, ավելի քան 6 տոկոսն էլ կհրաժարվեր նույնիսկ պիցցա ուտելուց, եթե դրա համար պահանջվեր գաղտնաբառ հիշել:

Հարցմանը մասնակցել է ավելի քան 2 հազար չափահաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ