News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՌԴ Սիզրան քաղաքի նախկին ոստիկանապետ Անդրեյ Գոշտի եւ նրա ընտանիքի սպանության 4-րդ կասկածյալը՝ Տաջիկստանի քաղաքացի Մահմադլի Ահմադովը հայտարարել է, թե անմեղ է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Տաջիկստանի ՆԳՆ-ին։

«Այս շաբաթվա սկզբին Մահմադլի Ահմեդովն ինքն է ներկայացել ՆԳՆ եւ հայտնել, որ ռուսական լրատվամիջոցներից տեղեկացել է, որ իրեն կասկածում են Սամարայի մարզում ընտանիքի 6 անդամների սպանության մեջ։ Նա հայտնել է, որ կապ չունի այդ հանցագործության հետ եւ մտադիր է վերադառնալ ՌԴ իր անմեղությունն ապացուցելու համար»,- ասված է ՆԳՆ տարածած հայտարարության մեջ։

Գերատեսչությունից հայտնել են, որ Ահմադովին  չեն ձերբակալել Տաջիկստանի եւ Աֆղանստանի սահմանին, ինչպես նախկինում հաղորդվում էր, քանի որ ռուսական կողմը չէր հաստատել, որ նա հետախուզման մեջ է գտնվում։ Տաջիկստանի սահմանապահ ծառայությունը հերքել էր լուրերը, թե Ահմադովին ձերբակալել են Տաջիկստանի եւ Աֆղանստանի սահմանին։

ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունից ավելի ուշ հայտնել էին, որ գործով անցնող ֆիգուրանտին ձերբակալել են Դոմոդեդովո օդանավակայանում Դուշանբեից ժամանելուց հետո։

Նշենք, որ Գոշտ ընտանիքի սպանությունը տեղի էր ունեցել ապրիլի 24-ին։ Սպանության ենթադրյալ մեղավորներն են Իսլամ Բաբաեւը, Օրհան Զոհրաբովը, Ռոման Ֆաթալիեւը եւ Մահմադլի Ահմադովը։ Նրանք կալանավորված են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ