News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ֆինանսական շուկան արագ արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հնարավոր հրաժարականի մասին լուրերին։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Էրդողան-Դավութօղլուի հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ Էրդողանը որոշել է հեռացնել վարչապետի ու կուսակցության ղեկավարի պաշտոնից Դավութօղլուին։

Այս լուրից հետո թուրքական լիրան արագորեն սկսել է արժեզրկվել: Մեկ դոլարը 2,81 լիրայից հասել է 2,97-ի, ինչը աննախադեպ աճ է համարվել վերջին տարիների համար։

Նշենք, որ առաջիկա ժամերին Թուրքիայի վարչապետը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ։ Մինչ մայիսի վերջը նախատեսվում է անցկացնել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտահերթ կոնգրես, որի ընթացքում կուսակցության նոր նախագահ է ընտրվելու, որն էլ կլինի Թուրքիայի նոր վարչապետը։

Ահմեդ Դավութօղլուն վարչապետի պաշտոնում է արդեն 21 ամիս։

Տպել
Ամենաշատ