News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լոնդոնում մեկնարկել են քաղաքապետի եւ Լոնդոնի ասամբլեայի ընտրությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քաղաքապետի պաշտոնի համար հիմնական պայքարը կծավալվի Լեյբորիստական կուսակցության թեկնածու, տրանսպորտի նախկին նախարար Սադիկ Հանի եւ պահպանողական Զաք Գոլդսմիթի միջեւ։

Քվեարկությանը կմասնակցեն քաղաքի 32 շրջանների, Լոնդոն Սիթիի եւ Լոնդոնում ապրող ԵՄ ու Մեծ Բրիտանիայի քաղաքացի հանդիսացող անձինք։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 6 մլն մարդ։

Լոնդոնցիներն ընտրելու են ոչ միայն քաղաքապետի, այլ նաեւ Լոնդոնի ասամբլեայի 25 անդամների։ Մայիսի 5-ին ընտրություններ կկայանան Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարաններում եւ մի շարք համայնքներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ