Ադրբեջանում անցյալ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել եւս երկուսը։
ԱՊԱ-ի տեղեկություններով՝ Գյանջայի սրճարաններից մեկում այցելուների միջեւ վեճ էր ծագել, եւ նրանցից մեկը նռնակ էր պայթեցրել։ Միջադեպից զոհվել է 2 մարդ։
Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։