News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում 15 տարեկանից փոքր երեխաների թիվը մեկ տարում 150 հազարով պակասել է եւ կազմել 16 մլն։ Այս մասին հայտնում է «Ասախի» թերթը։
Սա 1950-ից հետո ամենացածր ցուցանիշն է։ Երկրի մանկահասակ բնակչությունը 1982-ից սկսած՝ կայուն կրճատվում է։ Հիմա մինչեւ 15 տարեկան երեխաները կազմում են երկրի բնակչության 12.6 տոկոսը, որից 8.22 մլն տղա եւ 7.8 մլն աղջիկ։

Հասարակության ծերացման գործընթացը, երբ երիտասարդների թիվը պակասում է, իսկ ավագ սերնդի ներկայացուցիչների թիվն՝ աճում, անդրադարձել է մանկական վիճակագրության վրա։ Որքան փոքր են երեխաները, այնքան նրանց թիվը պակաս է, նշում է թերթը։
Ճապոնիայում կանանց կյանքի միջին տեւողությունը 86.8 տարի է, տղամարդկանցը՝ 80.5։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ