News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քեյփթաունում մայիսի 4-ին կայացել է «Բաց կառավարության գործընկերություն»  միջազգային նախաձեռնության ղեկավար հանձնաժողովի հերթական նիստը, որում քննարկվել է Ադրբեջանի անդամակցության հարցը։ Նիստի մասնակիցները որոշել են երկրի կարգավիճակն իջեցնել լիիրավ անդամից մինչեւ «պասիվ» երկրի կարգավիճակի։

Turan-ի փոխանցմամբ ՀԿ-ի կոալիցիայի խորհրդի անդամ Գուբադ Իբադօղլուն նշել է, որ ղեկավարող կոմիտեի  22 անդամներից 16-ը որոշմանը կողմ են քվեարկել։ Դեմ է արտահայտվել 3 անդամ, եւս 3-ը՝ ձեռնպահ։ Ադրբեջանի կարգավիճակի իջեցման պատճառը երկրում քաղաքացիական հասարակության ինստիտուտների շարունակվող հալածանքներն են։ Ղեկավար կոմիտեն այդ քաղաքականության մեջ ՀԿ-ի գործունեության հնարավորությունների սահմանափակման վտանգ է տեսել։

«Ադրբեջանին  մեկ տարի է տրվել «Բաց կառավարության գործընկերություն»  ՀԿ-ի առջեւ իր պարտականությունները կատարելու համար։ Այդ ընթացքում կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն երկրի քաղաքացիական հասարակության խնդիրները լուծելու համար։ Իսկ մինչ այդ Ադրբեջանը զրկված է ձայնի իրավունքից եւ միջոցառումներին մասնակցում է միայն որպես դիտորդ»,- ասել է Իբադօղլուն։

Մեկ տարի առաջ Ադրբեջանի կարգավիճակը լիիրավի անդամի աստիճանից իջեցվել էր նաեւ  «Արդյունահանման ոլորտում թափանցիկության նախաձեռնություն»-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ