News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկացի զինծառայող Նաթան Մայքլ Սմիթը դատական  հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ ԻՊ-ի դեմ նրա վարած պայքարի օրինականության հարցով։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Պարբերականը հիշեցնում է՝ Օբաման հայտարարել էր, որ իրավունք ունի պայքարել գրոհայինների դեմ «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մասին փաստաթղթի հիման վրա, որը հավանություն էր ստացել Կոնգրեսի կողմից 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո։ Սակայն շատերը ենթադրում են, որ Սիրիայում եւ Իրաքում Օբամայի ռազմական արշավը դուրս է գալիս այդ թույլտվության սահմաններից։

«Դատարանին խնդրում եմ նախագահին ասել, որ ռազմական լիազորությունների մասին բանաձեւի համաձայն՝ նա պարտավոր է կոնգրեսից համապատասխան իշխանություն ստանալ Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դեմ պատերազմ մղելու համար»,- ասված է զինծառայող Սմիթի հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ