News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Այգավան գյուղում բնակվող Մելքոնյանների ընտանիքում այսօր՝ մայիսի 5-ին, 14-րդ զավակն է ծնվել:

Լուրը NEWS.am-ին հայտնեց ընտանիքի հայրը՝ Մարտիկ Մելքոնյանը:

3 կգ 500 գ քաշով ծնված Դավիթը Մելքոնյանների 4-րդ որդին է: Նրա անունը եղբայրներն ու քույրերն են որոշել:

NEWS.am-ը մի քանի անգամ անդրադարձել է սոցիալապես անապահով՝ Մելքոնյանների ընտանիքին: Նախորդ տարվա սեպտեմբերի մեր հրապարակումից հետո շատ  բարերարներ հայտնվեցին, որոնց օգնությամբ Մելքոնյանները վերանորոգեցին իրենց տունը, երեխաներին հագուստ նվիրեցին՝ դպրոց հաճախելու համար:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ