News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է լրացուցիչ զորք ուղարկել Իրաք ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ ակտիվ պայքարի համար։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը Գերմանիայում գործընկերների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է The Mirror-ը։

Ֆելոնը հայտնել է, որ օգնությունն ուղարկվելու է քրդական փեշմերգայի մարտիկներին։

«Եկել է ժամանակը ամրապնդել վերջին հաջողությունը, մենք մտածում ենք, թե ուրիշ ինչ կարող ենք անել»,- ընդգծել է նախարարը։

Պարբերականի տեղեկություններով՝ կոալիցիայի օդային հարվածներն արդեն օգնել են կրճատել Սիրիայում եւ Իրաքում գրոհայինների թիվը՝ հասցնելով վերջին 2 տարվա ամենացածր մակարդակի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ