News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեկնարկել է  «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի 2016 թվականի մրցանակաբաշխությունը:

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական գործունեության եւ նախաձեռնողականության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումները ըստ արժանվույն գնահատման եւ սատարման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ  հետեւյալ անվանակարգերում.

1. «Լավագույն կին գործատու»

2. «Լավագույն կին նորարար»

3. «Կին գործարարի լավագույն ապրանքանիշ»

4. «Լավագույն երիտասարդ կին գործարար»

5. «Լավագույն սկսնակ կին գործարար»

6. «Լավագույն արտահանող կին գործարար»

Մրցույթի սկզբունքներն են՝

• յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ,

• յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ մեկական Երեւան քաղաքի եւ ՀՀ մարզի լավագույն կին գործարարների համար,

• հաղթողների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որը ստեղծվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով:

Մրցանակաբաշխությունը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` ի դեմս Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի:

Մրցույթի մասին հայտարարությունը եւ յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված հայտաձեւերը տեղեդրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության  (http://www.mineconomy.am) եւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի (http://www.smednc.am) կայքերում: Լրացված հայտաձեւերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչեւ 2016 թվականի մայիսի 23-ը:

Տպել
Ամենաշատ