News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ագրեսիան չի ազդել Հայաստանի տնտեսության վրա: Այս մասին մայիսի 5-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, 2016-ի հունվար-ապրիլ ամիսներին հարկային մուտքերն աճել են մասամբ որովհետեւ ապրիլը եկամտահարկի կանխավճարի մուծման ժամանակն է: Բավականին կայուն են նաեւ զբոսաշրջությունից ստացվող եկամուտները: 2016-ի առաջին եռամսյակում արձանագրվել է զբոսաշրջային այցելությունների 5 տոկոսի աճ: Ապրիլին տեմպերը մի քիչ դանդաղել են, բայց մայիսին՝ նորից վերականգնվել:

Հիշեցնենք, որ 2016-ի հունվար –ապրիլ ամիսներին Հյաստանի հարկային ու մաքսային մարմինները հավաքել են 328 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով 683 մլն դոլար ), մինչդեռ 2015-ի նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշը 323 մլրդ դրամ էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ