ՀՀ Կառավարությունը 10 օրվա ընթացքում կամփոփի զոհված զինծառայողների ընտանիքների մասին օրինագծի քննարկումների արդյունքները: Այս մասին մայիսի 5-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով դրանից հետո Կառավարությունը կանցնի օրինագծի բուն տեքստը կազմելու աշխատանքներին: Այդ աշխատանքներին կմասնակցեն սոցապահովության ու պաշտպանության նախարարությունները:
Հիշեցնենք, որ օրինագծի հիմնական նպատակն է լինելու զոհվածների ընտանիքների համար աշխատանքի ու եկամուտի հնարավորություններ ստեղծելը: