News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը մտադիր է արտերկրներում բնակվող հայ փորձագետներին ներգրավել տնտեսական մրցակցության աջակցության ուղղված օրենսդրական բարեփոխումների գործընթացին: Այս մասին Կառավարության մայիսի 5-ի նիստից հետո լրագրողներին ասել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, օրենսդրության վերանայումը ոչ մեկ, ոչ էլ երկու ամսվա գործ է: Պետք է հավասար մրցակցային դաշտ պահպանելու քաղաքականություն վարել: Օրինագիծը հնարավորինս լավ պատրաստելու համար՝ Կառավարությունը դիմել է դոնորների ու լավագույն մասնագետների, այդ թվում արտասահմանում աշխատող հայերի աջակցությանը: «Մեր քաղաքականությունն է ներգրավել նրանց օրենսդրական բարեփոխումների շուրջ հետազոտական աշխատանքներին ու կառուցվածքային առաջարկների մշակմանը: Այդ ձեւով մենք կկարողանանք փոխառել միջազգային փորձը ու օգտագործել երիտասարդ մասնագետների ներուժը»,- ասել է Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ