News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը կարծում է, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում կլինի:

«ՀԷՑ-ի նոր սեփականատերն այժմ իրականացնում է պոզիտիվ քաղաքականություն եւ, եթե  մեկ տարի առաջ ՀԷՑ-ն  ուներ 12.9 տոկոս կորուստ, հիմա այն դարձել է 11 տոկոս»,- այսօր՝ մայիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մելքումյանը:

Նրա խոսքով, ՀԷՑ-ը մեկ տարվա ընթացքում ստացել է 44 միլիարդ եկամուտ, միայն ավելացված արժեքի հարկը կազմել է  6-7 միլիարդ, որն այդ բարձրացումից հետո բյուջե է գնացել: «Հիմա ասում եմ, եթե այն ժամանակ այդ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ գործոնները կային սակագինը բարձրացնելու համար, սակայն հիմա ՀԷՑ-ն ունի արդեն ֆինանսական հոսքերի ավելցուկ` չարժի, որ սակագինն իջեցնեն: Մենք ռեալ կարող ենք 3,5 դրամ իջեցնել սակագինը: ՀԷՑ-ում այժմ նաեւ բավականին  քայլեր են կատարվում տեխնիկակական  վերազինման համար` հաշվիչներն են էլեկտրոնիզացնում, ունենք 1 միլիոն 80 հազար հաշվիչ, եթե բոլորը էլեկտրոնիզացվում են` մինչեւ 3 տոկոս կորուստները կրճատվում են: Մեկ տոկոս կորուստը էլեկտաէներգիայի համակարգում` 2,5-3 միլիարդ դրամի տնտեսում է նշանակում»,-ասաց նա` նշելով, որ վերջին երկու տարվա ընթացքում 12 դրամով էլեկտրաէներգիայի սակագինը  աճել է` սկզբից 4 դրամով, հետո`8:

Տպել
Ամենաշատ