News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ մոլորակի գիշերային երկնքում կուրվագծվի էտա-Ակվարիդայի երկնաքարային հոսքը, որն իրենից ներկայացնում է Գալիլեյի գիսաստղի մնացորդները, որոնք հեռավոր անցյալում պոկվել են նրա հիմնական մարմնից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով   Space.com-ին:

Երկնաքարերն այն փոշու մասնիկներն են, որ իրենց հետեւից թողնում են գիսաստղերը: Ամեն անգամ, երբ Երկիրն անցնում է այս կամ այն գիսաստղի ուղեծրով, երկնքում երկնաքարային   «անձրեւ» է դիտարկվում: Երկնաքարային մասնիկները, որոնց չափը տատանվում է մմ-ի մասից մինչեւ մի քանի սանտիմետր, մտնում են մթնոլորտ, լուսարձակում եւ այրվում: 

Այդ «տիեզերական հրավառությունների» նախնիները սովորաբար խոշոր աստերոիդները կամ գիսաստղերն են, որոնք մասերի են բաժանվել կամ էլ ավելի մեծ քանակությամբ   մանրադիտակային բեկորներ են առաջացրել երկնային այլ մարմինների հետ բախումների կամ գրավիտացիոն այլ փոխազդեցությունների ընթացքում

Էտա-Ակվարիդայի երկնաքարային հոսքը, որն այսօր եւ վաղը կլուսավորի Երկրի գիշերային երկինքը, ծնունդ է առել Գալիլեյ գիսաստղից, որն ամեն 75,5 տարին մեկ Երկրի կողքով է թռչում դեպի Արեւը եւ Արեգակնային համակարգի խորքերն ուղեւորվելիս: Ակվարիդները ամենավառ երկնաքարային հոսանքներից մեկի` Օրիոնիդի  «փոքր եղբայրն» են, որը կարելի է տեսնել ամեն նոյեմբերին:   

Ի տարբերություն «ավագ եղբոր», Ակվարիդին նորմալ եղանակով կարող  են հետեւել միայն Երկրագնդի հարավային կիսագնդի բնակիչները, որովհետեւ հյուսիսի գիշերային երկնքում երկնաքարերի աղբյուրը տեղակայված է հորիզոնից այն կողմ գրեթե ամբողջ գիշերվա ընթացքում: Ռուսաստանի բնակիչները կկարողանան նրա երկնաքարերը տեսնել միայն նախալուսաբացային ժամերին, երբ Ջրհոսի համաստեղությունը տեսանելի է դառնում մեզ համար: 

Այն կետը, որտեղից կթռչեն երկնաքարերը, հորիզոնում կբարձրանա մոտավորապես գիշերվա երկուսին, ինչը դիտողներին ընդամենը երկու ժամ կտա, որպեսզի վայելեն այդ տեսարանը: Մոսկվայի եւ Ռուսաստանի այլ քաղաքների մեծամասնության լայնությունում այդ երեւույթը գրեթե անտեսանելի կլինի, սակայն հարավային բնակավայրերի բնակիչները կկարողանան ժամում մի քանի երկնաքար տեսնել: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ