News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացն արդյունք չտա, Հայաստանի կողմից Արցախի անկախությունը կճանաչվի: Այս մասին այսօր` մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: նրա խոսքով, առաջնահերթ է, որպեսզի Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագիր մշակվի եւ ընդունվի:

«Արցախը սկզբից պետք է անկախ պետություն լինի եւ հետո վերամիավորվի մայր Հայաստանին: Սակայն, առաջին քայլով մենք պետք է գնանք Արցախի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի մշակմանը եւ ընդունմանը ու պատեհ պահին թելադրենք մեր պայմանները: Գոյություն ունի Արցախի խնդրի կարգավորման խաղաղ բանակցային գործընթացի ձեւաչափ, կյանքը ցույց տվեց, որ անցած 22 տարիների ընթացքում Մինսկի խումբն իր որոշակի դերակատարությունն ունեցել է, սակայն, ոչ այնքան: Մենք տեսանք, որ Մինսկի խումբը խաղաղ բանակցությունների երաշխավոր չէ եւ այդ ձեւաչափի մեջ ինչ-որ խնդիր կա: Եթե մենք տեսնենք, որ Մինսկի խմբի ձեւաչափը նվազագույն երաշխիքներ չի տալիս, բնականաբար Արցախի անկախության ճանաչման գործընթացը պետք է  փաստ դառնա»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ