News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քաղաքացի Մաթեւոս Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը, ոմն Կարենն ու Մհերը 2016 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի թիվ 14 դպրոցում տեղակայված թիվ 25/09 ընտրատեղամասից շուրջ 70 մ հեռավորության վրա՝ փողոցում, անհիմն վիճաբանել են իր հետ, հարվածներ հասցրել, ինչի հետեւանքով ստացել է վնասվածք:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մաթեւոս Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր եւ պատշաճ ընթացակարգով ստուգվել վերջինիս կողմից տրված հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Մաթեւոս Ա.-ի մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Այնուհետեւ նախապատրաստված նյութերի ընթացքում Մաթեւոս Ա.-ն լրացուցիչ բացատրությամբ հայտնել է, որ իրականում Սասուն Միքայելյանը եւ այլ անձինք իրեն հարվածներ չեն հասցրել եւ վնասվածք չեն պատճառել:

Այսինքն` Մաթեւոս Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին եւ գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տվյալները կեղծ են, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանին եւ այլ անձանց:

Սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել ըստ քննչական ենթակայության` նախաքննություն կատարելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ