News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տեղական արտադրանքի համար պայմաններ ստեղծելով` պետք է  հաղթահարել Թուրքիայից ապրանքների ներկրումը: Այս մասին այսօր` մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

«Ես կողմ եմ, որ մենք Թուրքիային 300 միլիոն դրամ տարեկան չֆինանսավորենք, դրա համար պետք է զարգացնենք մեր տեղական արտադրությունը, նաեւ ապրանքներ ներկրենք այլ երկրներից: Թուրքական ապրանքները տեղականով փոխարինելու խնդիր կա, ինչու պետք է ներքին սպիտակեղենն անպայման թուրքական հագնենք, եթե տեղում կարելի է արտադրել: Տրիկոտաժի ձեռնարկություններ ունենք, ինչո՞ւ չենք աշխատում: Պետք է պայմաններ ստեղծել` հարկային արտոնություններ տրվեն թեթեւ արտադրության, տեղական արտադրանքը զարգացնելու համար»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ