News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ կան հատվածներ, որոնք շատ հստակ են: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Առաջինը, որ այլընտրանք չկա խաղաղ կարգավորմանը, որին մենք կողմ ենք, իհարկե չկա այլընտրանք: Երկրորդ՝ պետք է ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը, այն ինչի մասին ասել է նաեւ Երեւանում: Այնպես որ այդ ամենը նորմալ է»,-ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է ԼՂՀ ճանաչման խնդրին, ԱԳ փոխնախարարը նշեց. «Մեր դիրքորոշումը շատ հստակ է, ու եթե Ադրբեջանը փորձի խուսափել զինադադարի հաստատման ռեժիմից և նոր ագրեսիա ծավալի, ապա Ղարաբաղի ճանաչման հարցը միանշանակ կմտնի օրակարգ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանը չի քննարկում Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, դա խորհրդարանի երկու անդամի առաջարկությունն է, իսկ ՀՀ կառավարությունը պետք է այդ օրինագծի շուրջ եզրակացություն նախապատրաստի:

«Հիմա ահազանգ չեմ հնչեցնելու եւ խուճապի մատնվելու: Երբ Երեւանում էի, զրուցեցի իմ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ հետո Մոսկվայում՝ արդեն ապրիլի սկզբի իրադարձություններից հետո, ինձ հստակ հաստատեցին խաղաղ կարգավորմանը Երեւանի հավատարմությունը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ընդհանուր պայմանավորվածությունների համատեքստում, այլ ոչ միակողմ կարգով»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը:

Նա նաեւ նշել է, որ իհարկե, ամենակարեւոր խնդիրը զոհերից խուսափելն է, հրադադարի ցանկացած խախտումը կանխելը, դրա համար գործուն միջոցներ եւ մեխանիզմներ մշակելը:

Նշենք, որ ՀՀ կառավարությունն, այսօր՝ մայիսի 5-ին, իր նիստում հավանություն տվեց Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին: Այն կքննարկվի խորհրդարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ