News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մայիսի 22-ին արտահերթ համագումար կհրավիրի։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Գործող վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի առաջադրվի կուսակցության ղեկավարի պաշտոնում։ Արտահերթ համագումարի մասին որոշումը կայացվել էր մայիսի 4-ին Դավութօղլուի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ։ Ակնկալվում է, որ Դավութօղլուն ելույթ կունենա, որի ժամանակ կհայտնի վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին։

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Դավութօղլուի եւ Էրդողանի միջեւ վաղուց տարաձայնություններ կան, թեպետ Էրդողանն ինքն էր Դավութօղլուին իրեն փոխարինող նշանակել կուսակցության նախագահի պաշտոնում։ Սակայն Դավութօղլուն անհամաձայնության նշաններ էր ցույց տալիս Էրդողանի քաղաքականության դեմ, որը որոշել էր երկրի կառավարման խորհրդարանական համակարգն փոխել նախագահականի։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի հաջորդ վարչապետ կարող է դառնալ Էրդողանի փեսան՝ էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը։ Հնարավոր թեկնածուների թվում է նաեւ տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ