News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի ճանաչման հարցը ստեղծված իրավիճակի համատեքստում է քննարկվում, սակայն ցանկալի չէ, որ իրավիճակային լուծումներ գտնվեն, ճիշտ կլինի, որ հայեցակարգ ունենանք։ Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի  Փոստանջյանն՝ անդրադառնալով այն փաստին, որ կառավարությունը հավանություն է տվել իր եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած՝  Արցախի անկախության ճանաչման մասին նախագծի վերաբերյալ կառավարության եզարկացությանը:

«Ամեն րոպե իրավիճակ է փոխվում, եւ ես չէի ցանկանա, որ մենք իրավիճակային լուծումներ գտնենք: Ճիշտ կլիներ, որ մենք մեր հայեցակարգն ունենայինք այս ամենի վերաբերյալ եւ ունենայինք մեր հստակ ժամանակացույցը՝ ինչ ենք անելու եւ երբ, քանի  որ հիմա ամեն ինչ իրավիճակային է, այս հարցն էլ իրավիճակի համատեքստում է քննարկվում»,-ասել է Փոստանջյանը։

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ կառավարությունը դրական եզրակացություն տվեց, որպեսզի խորհրդարանում հարցը քննարկվի, բայց վերջում դեմ քվեարկեն այդ նախագծին, Փոստանջյանն արձագանքեց. «Չեմ բացառում, այնպես չէ, որ ՀՀ Ազգային ժողովում գործում են անկախ անձինք: Կարծում եմ, այո, նրանից շատերը հրամանի ներքո են գործում եւ ոչ թե խղճի, եւ եթե լինի հակառակ հրաման եւ չլինի հանրության դիմադրություն, ապա  չի բացառվում, որ այդ հրամանը գործի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ