News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը թույլ է տվել պատգամավորի էթիկայի կանոնակարգի խախտում։ Այս մասին ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է հանձնաժողովի ղեկավար Խոսրով Հարությունյանը։

«Մենք եկել ենք այն եզրակացության, որ ակնհայտ բարձրաձայն անձը վիրավորող հայտարարություն պատգամավորը չի արել, այդ հայհոյանքի  փաստը չենք համարում հաստատված, գոնե մեր պատգամավորների ու այս շփումների ընթացքում ձեռք բերված հիմքերի հիման վրա։  Թեպետ արձանագրում ենք, որ լրատվամիջոցը տվյալ դեպքում ներկայացնող անձը՝ Փայլակ ֆահրադյանը, իր դիմելաձեւով չի պահպանել միջանձնային հարաբերությունների կոռեկետությունը, բայց նույնիսկ այս պայմաններում գտնում ենք, որ պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ունենալ բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ ինքը շփվում է իր լիազորությունների կատարման ընթացքում»,-ասել է Հարությունյանը։

Այսպիսով, հանձնաժողովը  պատգամավորի դեմ դիմումը բավարարել է մասնակի։

«Մենք որոշում ենք կայացրել այն մասին, որ Մհեր Սեդրակյանը էթիկայի կանոնակարգով նախատեսված կանոնների 6.1  կետի Ը ենթակետով պայմանավորված պահանջը, որ պետք է հարգալից շփվի իր պարտականությունները կատարելիս, խախտել է»,-նշել է հանձնաժողովի նախագահը:

Նշենք,  որ «Մեդիա եւ իրավունք», «Լրագրողների միավոորւմ» եւ «Ազատ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների դեռեւս մարտին  դիմում էին ներկայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ընդդեմ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի , որը մեղադրվում էր լրագրողներին հայհոյելու մեջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ