News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայում դանիացի զբոսաշրջիկ Ռասմուս Նիլսոնին  10 հազար դոլարով տուգանել են հազվագյուտ բադի սպանության համար, հայտնում է  Gazeta-ն` վկայակոչելով Stuff.co.nz-ը:

24-ամյա Նիլսոնը երկիր է եկել երեք ամսով: Նա Հարավային Վեստլենդում որսի է մեկնել եւ հրազենով սպանել է կապույտ վայո բադի, որին սովորական բադի տեղ է դրել: 

Զբոսաշրջիկին մեղավոր են ճանաչել վայրի կենդանական աշխարհի պահպանվող տեսակի  առանց համապատասխան թույլտվության սպանության համար: 

Նիլսոնն իրեն «մեծ հիմար» է կոչել: Այժմ նա ստիպված կլինի ծնողներից պարտքով փող վերցնել տուգանքը վճարելու համար: Պնդում են, որ դանիացուն տարիներ անհրաժեշտ կլինեն պարտքը հորը եւ մորը վերադարձնելու համար:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ