News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առայժմ ամեն ինչ գնում է այն ուղղությամբ, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի. ոչ մի զսպիչ գործոն չկա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԱՊՀ-ի երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ, Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը:  

Նրա խոսքով, ադրբեջանական կողմից զոհերի թիվը նշանակություն չունի:  «Այդ մասին ուղիղ ասվել է, միաժամանակ զոհերի թիվը գաղտնի կպահվի, որովհետեւ որոշ տվյալների համաձայն, ադրբեջանական կողմն այն նվազեցնում է 20 անգամ: Նման պայմաններում կարելի է բավականին երկար պատերազմել», - նշել է Եվսեեւը: Ռազմական փորձագետն արձանագրել է, որ գրոհը հետ է մղվել, ընդ որում` մեծ վնասներ հասցնելով:  «Փաստացիորեն ադրբեջանական կողմին հաջողվել է պահել ընդամենը մեկ բարձունք: Եվ այդ պատճառով ցանկություն կա ամեն ինչ կրկնելու, հաշվի ատնելով այն սխալները, որոնք թույլ են տրվել անցած անգամ: Եվ այժմ, կարծում եմ, որ նրանք իրենց զորքը չեն ուղարկի հայկական դիրքերի ուղղությամբ, առանց հզոր հրետանային նախապատրաստության», - ընդգծել է Եվսեեւը: Առաջնագծում, շարունակել է նա, բավականաչափ զինամթերք,  գիշերային տեսողության սարքեր կլինեն:  «Ես շատ կուզեի, որ հայկական կողմն ավելի շատ անօդաչու թռչող սարքեր ունենա: Ամեն դեպքում, Ռուսաստանը հավանաբար կարող էր կիսվել նրանով, ինչ ունի: Իրավիճակը ծայրաստիճան պայթյունավտանգ է: Ես չեմ տեսնում այն քայլերը, որոնք կարող են կանխել դեպքերի անբարենպաստ զարգացումը», - նշել է Վլադիմիր Եվսեեւը: Այն, ինչ այժմ արվում է, նրա տեսանկյունից բավարար չէ:  «Հակամարտությունն արդեն ապասառեցված է: Ապասառեցված հակամարտության պայմաններում անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռք առնել թույլ չտալու ողբերգության կրկնությունը, որը տեղի է ունեցել ապրիլի սկզբին: Եվ այժմ ամեն ինչ հանգում է նրան, որ ապրիլի  սկզբի իրավիճակի կրկնություն կլինի` զոհերի ավելի մեծ քանակությամբ: Բացի այդ, ես ենթադրում եմ, որ Ռուսաստանը կարող էր եւ պարտավոր է ամրապնդել Հայաստանի հակաօդային պաշտպանությունը, որովհետեւ ոչ ոք չի կարող բացառել ադրբեջանական կողմից ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, այլեւ Հայաստանի տարածքին հարվածներ հասցնելու փորձերը», - ընդգծել է Եվսեեւը:  Եթե ուղղակիորեն սպառնում են հարված հասցնել Ստեփանակերտին, հազիվ թե չփորձեն հարված հասցնել Հայաստանի տարածքին:   

«Այն գործողությունները, որոնք ձեռք է առնում ռուսական կողմը, ես անբավարար եմ համարում: Այդ առումով իր գործը չի անում նաեւ Ֆրանսիան, որը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ է, սակայն իր գործառույթներն ամբողջությամբ չի կատարում:  Ենթադրում եմ, որ ԱՄՆ-ը կարող էր մի քիչ ավելին անել հակամարտության կրկնության հնարավորությունը նվազեցնելու համար», - նշել է Վլադիմիր Եվսեեւը: Այն, ինչ արվել է, նպաստել է պատերազմը կանգնեցնելուն, բայց պատերազմը կանգ է առել ոչ թե նրա համար, որ միջամտել է Ռուսաստանը կամ ԱՄՆ-ն, այլ որովհետեւ հայկական կողմը դուրս է եկել նախկինում զբաղեցրած դիրքեր: «Եվ դրանից հետո Ադրբեջանը պատրաստ էր բանակցությունների: Այսինքն միջնորդներն այդ առումով ոչ մի դեր չեն խաղացել: Այստեղ միջնորդներից այնուամենայնիվ այնքան էլ շատ բան չի կախված, շատ բան կախված է հերոս հայ զինծառայողներից, որոնք գտնվում են առաջնագծում», - եզրափակել է Վլադիմիր Եվսեեւը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ