News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ժողովրդական արտիստ, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է պաշտոնյանների դղյակների հարցը, ինչին, Սերժ Սարգսյանն արձագանքել է՝ չեն կարող երկրում «37 թվին» ընդունված ավանդույթներով շարժվել, հաղորդում է «Ազատությունը»: «Մենք չենք կարող 37 թիվը դարձնել մեր երկիրը»,- հանդիպման ժամանակ ասել է նախագահը:

Հիշեցնենք, երեկ նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Նախագահի մամլո ծառայության տարածած մոտ 2 րոպե տեւողությամբ տեսանյութից չէր հասկացվում, թե ինչն է հարուցել Սերժ Սարգսյանի վրդովմունքը: Այսօր Գեւորգյանցը որոշ մանրամասներ փոխանցեց այդ հանդիպման վերաբերյալ՝ նշելով, թե քննարկել են սահմանին ստեղծված իրավիճակը, քառօրյա պատերազմի վեր հանած բացթողումներն ու խնդիրները:

Ռուբեն Գեւորգյանցը նախագահի հետ հանդիպման ժամանակ, մասնավորապես, նշել է՝ ժողովուրդը շատ լավ գիտակցում է, որ այս օրերին պետք է միասնական լինել, բայց նաեւ մատնացույց է անում պաշտոնյաների դղյակները:

«Իսկ ի՞նչ անենք այդ դղյակների հետ, դղյակների տերերի հետ, պաշտոնյաների մասին է խոսքը, բիզնեսմենների մասին չէ: Ես ռադիկալ մարդ եմ, նախագահն այդպես էլ ասեց՝ դու ռադիկալ մարդ ես, ի՞նչ ես ասում, գնդակահարե՞նք, 37 թիվ սարքե՞նք: Ես կարծում եմ՝ այո: Բայց ոչ թե գնդակահարել, ինչ-որ մտրակ ա պետք օգտագործել, որովհետեւ նախագահի ձեռքում է եւ՛ կարկանդակը, եւ՛մտրակը: Մտրակը չի օգտագործվում: Ես հիմա էլ եմ կարծում, որ անպայման պիտի դա լինի: Ասացի՝ 3 օր ժամանակ տվեք, թող իրենք որոշեն, ինչ են անում: Բայց այդպիսի բացարձակ լկտիություն արդեն չի կարելի:

Բայց մեր նախագահը, ինչքան էլ դա տարօրինակ չթվա, ինքը շատ դեմոկրատ մարդ է: Իրոք դա էդպես է: Իսկ թե [դղյակների տերերը] որտեղից են գողացել, ոնց են գողացել, դա դատախազության հարցն է: Ես գիտեմ մի բան՝ եթե դու պաշտոնյա ես, դու չես կարող ունենալ այդպիսի բաներ, ինչին հենց նախագահն ասեց՝ ես էլ եմ զզվում այդ դղյակներից, ու ասեց՝ ես դղյալ ունե՞մ, ճիշտ ա՝ ինքը դղյակ չունի»,- մանրամասնեց Ռուբեն Գեւորգյանցը:

Տպել
Ամենաշատ