News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունը 2.7 մլն դրամով կփոխհատուցի տենոր Գեղամ Գրիգորյանի հուղարկավորությանը վերաբերող ծախսերը: Այս մասին որոշումը ընդունվել է Կառավարության մայիսի 5-ի նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ տենոր Գեղամ Գրիգորյանը մահացել է մարտ 23-ին 65 տարեկանում: Արդեն 1970-ականներին Գրիգորյանը համամիութենական ճանաչում էր ձեռք բերել: 1978-ին նրան պրակտիկա անցնելու համար «Լա Սկալա» են հրավիրել: Իտալիայում սովորելու տարիներին նա մասնակցել է մի շարք համերգների: «Լա Սկալայում» նրա առաջնախաղը Պինկերտոնի դերում էր (Պուչչինիի «Մադամ Բաթերֆլայ»), որից հետո նա կատարել է դերեր «Բորիս Գոդունովից» ու «Տոսկայից»: 80-ականների վերջից ելույթ էր ունենում Մարիինյան թատրոնում, Մետրոպոլիտեն Օպերայում, դարձյալ «Լա Սկալայում»: 2000-ականներին Օպերայի ու բալետի ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ