News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախում 2016թ.ի հուլիսի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ԶՈւ զինծառայողների կենսաթոշակը հաշվարկելիս, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը  զինծառայության ստաժում հաշվառել կրկնակի չափով: Այս մասին օրինագիծն ընդունվել է այսօր՝ մայիսի 5-ին, ԼՂՀ խորհրդարանի հերթական նիստում:

Ըստ այդմ, օրենքի ընդունումով վերացվում է նաեւ տարիքային եւ հաշմանդամության կենսաթոշակները վերահաշվարկելու համար անհրաժեշտ կենսաթոշակը նշանակելուց հետո, անձի աշխատելու նվազագույն ժամանակահատվածին եւ կենսաթոշակառուի մահվան պատճառով կենսաթոշակի գումարները որպես ժառանգություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետին վերաբերող սահմանափակումները:

Տպել
Ամենաշատ